29/06/2016 17:44
Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել ԼՂ հարցով նոր բանակցությունների համար. Ժան-Մարկ Էրոն
Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների համար, հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոնը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք նաև քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Սերգեյ Լավրովը ինձ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյուքնների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել նոր քննարկումների համար Փարիզում»,-ասել է Էրոնը: