29/06/2016 18:04
Գագիկ Մինասյան. Ռազմական գործողությունները հեռացնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, իսկ մարտական գործողությունները միայն հեռացնում են դրա կարգավորումը, այսօր Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայատարարել է հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, գրում է ria.ru-ն:
«Ղարաբաղյան հակամարտության լուծման վերջին փորձը հաջողություն չունեցավ: Այս ռազմական արկածախնդրության ընթացքում զոհվեցին հարյուրավոր հայ և ադրբեջանցի երիտասարդներ: Այս ողբերգության կոնտեքստում արդեն կարևոր չէ, որ Ադրբեջանի կորուստները մոտ հինգ անգամ ավելին էին: Այդպես էր միշտ, այդպես էլ կլինի: Կարևոր է հասկանալ, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասել է Գագիկ Մինասյանը:
«Այս հակամարատության միակ լուծումը խաղաղ ճանապարհն է, որն առաջին հերթին դրված է տնտեսական համագործակցության հարթությունում»,- ասել է Գագիկ Մինասյան: