29/06/2016 14:37
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վտանգված է ամեն պահի սրվել
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վտանգված է ամեն պահի սրվել, մինչ տարաշրջանային այցելությունը սկսելը հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:
Ըստ աղբյուրի՝ Շտայնմայերն ասել է, որ չնայած Եվրամիությունում եղած անկայուն վիճակին՝ չպետք է ուշադրությունը շեղել Հարավային Կովկասից:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վտանգված է ամեն պահի սրվել: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ մենք պետք է խոչընդոտենք այդ ռիսկին որքան հնարավոր է արագ», - ասել է նա:
Շտայնմայերը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը, միջոցներ ձեռնարկել վստահության ձևավորման և բանակցություների վերսկսման համար:
ԵԱՀԿ պաշտոնբական կայքը հայտնում է, որ ԵԱՀԿ Գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր եռօրյա այցով ուղևորվում է Հարավային Կովկասի տարածաշրջան և կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: