29/06/2016 13:58
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հանդիպել է Արցախի նախագահի հետ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենի և նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացմանը՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունն այդ կառույցի հետ: