29/06/2016 16:12
Կյանքից հեռացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը
Այսօր կյանքից հեռացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը՝ (Հրաչոն): Գրող-հրապարակախոսը բոլորովին վերջերս էր բոլորել ծննդյան 79-րդ ամյակը:
Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ հոգեհանգստի և հուղարկավորության օրը և վայրը, քանզի ամեն ինչ կախված է ընտանիքի անդամների որոշումից:
Հիշեցնենք, որ Հրաչյա Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է: Ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին՝ Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։ Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության, Հայաստանի գրողների և լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։
Aysor.am-ը ցավակցում է Հրաչյա Մաթևոսյանի ընտանիքի անդամներին: