30/06/2016 11:55
Կարեն Միրզոյան. Շփման գծում իրավիճակը որքան կայուն լինի, այնքնա կառուցողական կլինի երկխոսությունը
Որքան իրավիճակը կայուն լինի Ղարաբաղյան հակամարտության գծում, այնքան շատ հնարավորություններ կլինեն դիվանագետների կողմից կառուցողական երկխոսության առաջընթացի համար, այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին, լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
«Պետք չէ ռազմական փորձագետ լինել՝ հասկանալու համար ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը: Հայկական կողմը և միջազգային հանրությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Միակ ուղին խաղաղ բանակցություններն են։ Որքան շուտ Ադրբեջանը դա գիտակցի, այնքան արագ կհաջողվի առաջընթաց գրանցել»,- ասաց ԼՂՀ արտգործնախարարը: