30/06/2016 19:11
Մինսկի խումբը մտադիր է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում կազմակերպել, հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է «АПА» լրատվական գործակալությունը:
«Չնայած այն հանգամանքին, որ նախագահների նոր հանդիպման ամսաթիվ չկա, լինելով համանախագահներ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան մտադիր են հանդիպում կազմակերպել շատ մոտ ժամանակներս», - ասել է Ջեյմս Ուորլիքը:
Նշենք՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա Փարիզում: