30/06/2016 15:47
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կլինի Փարիզում. Մամեդյարով
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հերթական հանդիպում կունենան Փարիզում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կլինի Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմը առաջարկել է նախագահների նման հանդիպում անցկացնել: Մենք դեմ չենք», - ասել է Է.Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին:
է.Մամեդյարովը չի հստակեցրել հանդիպման ամսաթիվը: