01/07/2016 17:25
Սարգսյանի և Ալիևի հանդիպման համար Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել, սակայն ամիսաթիվը հայտնի չէ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման համար ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահող Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել, սակայն հանդիպման օրն ու ամիսը հայտնի չէ:
«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն օրերս հայտարարեց, որ Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր բանակցությունների համար: Այս պահին, նախարարի խոսքերին ոչինչ չենք կարող ավելացնել», - Aysor.am-ին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի խոսնակ Մերի Հակոբյանը:
Հայկական և ադրբեջանական մամուլում շրջանառվում է, որ ԼՂ հարցով հաջորդ բարձր մակարդակով հանդիպումը հնարավոր է կայանա օգոստոսին, Փարիզում: