01/07/2016 10:43
Ջոն Քերին կոչ է արել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին չլարել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանց ընթացքում Ջ. Քերին կոչ է արել կողմերին «խուսափել Լեռնայն Ղարաբաղում լարվածությունից», տեղեկացնում է ԱՄՆ պետդեպը:
«Ջ. Քերին դրական է գնահատել այն, որ վերջին շաբաթներին շփման գծում հրադադարը հիմնականում պահպանվում է, և կոչ է արել երկրների ղեկավարներին խուսափել լարվածություն առաջացնելուց՝ խաղաղ գործընթացի առաջընթացի համար», - ասվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարության մեջ:
Ջոն Քերին նաև վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը նպաստել հակամարտության «համապարփակ կարգավորմանը»: