01/07/2016 10:18
Պուտինն ու Օլանդը հույս են հայտնել, որ Պետերբուրգում ձեռք բերված արդյունքները կնպաստեն ԼՂՀ շուրջ խաղաղ գործընթացի առաջընթացին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը, տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ֆրանսուա Օլանդին հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին:
Նրանք պայմանավորվել են շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում: