02/07/2016 15:21
Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«Արտգործնախարարները կարծիքներ են փոխանակել միջազգային կարևորագույն հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում Մինսկի պայմանավորվածությունների կատարման «նորմանդական ձևաչափով» աշխատանքին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին», - ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: