02/07/2016 14:06
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը արժևորում է Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հարցում (Տեսանյութ)
Հայաստանը արժևորում է Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, այսօր Երևանում Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ հանդիպման ավարտին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Տաջիկստանն աջակցում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այսօր Երևանում պայմանավորվածություն են ձեռքբերվել գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններին նոր դինամիկա և բովանդակություն հաղոդրելու շուրջ», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ Տաջիկստանի արտգործնախարարի հետ քննարկել են նաև Տաջիկստանի նախագահի՝ աշնանը Հայաստան կատարվելիք այցի մանրամասները: