02/07/2016 14:17
Տաջիկստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Տաջիկստանը շարունակում է մնալ իր սկզբունքային դիրքորոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ասաց Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:
«Մենք մեծ կարևորություն ենք հատկացնում կոնֆլիկտի էսկալացիայի թույլ չտալուն, որպեսզի այն չվերաճի ավելի լայնամասշտաբ զինված գործողությունների: Տաջիկստանը մնում իր սկզբունքային դիրքորոշմանը, այսինքն՝ խաղաղ կարգավորում բոլոր կոնֆլիկտներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին», - նշեց նախարարը: