04/07/2016 16:51
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը Ղարաբաղի և Սիրիայի վերաբերյալ հայտարարություններ է ընդունել
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը Երևանում կայացած նիստի ժամանակ Ղարաբաղի ու Սիրիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել, այսօր հայտարարեց Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:
«Փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է ՀԱՊԿ երկներից ու նրանց կողմից կազմակերպության շրջանակներում պարտավորությունների իրականացումից: Այսօրվա նիստին մենք նաև քննարկել ենք ահաբեկչության դեմ պայքարը, Ղարաբաղի ու Սիրիայի վերաբերյալ հայտարարություններ ենք ընդունել, հավանության ենք արժանացրել մի շարք փաստաթղթեր»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ ասուլիսին:
Նրա խոսքով՝ նիստի մասնակիցները քննարկել են հոկտեմբերին ՀԱՊԿ գագաթաժողովի անցկացումը Երևանում:
«Քննարկվել են փաստաթղթերի նախագծեր, որոնք ներկայացվելու են նախագահների հաստատմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025թ.-ը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանն ակտիվ ու նախաձեռնող է ՀԱՊԿ շրջանակներում: