04/07/2016 15:12
Ռուսաստանը մեծ ջանքեր է ներդնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Զախարովա
Ռուսաստանը մեծ ջանքեր է ներդնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանում լրագրողների հետ զրույցում:
«Այսօր Հայաստանը և հայ ժողովրդը ունի մեկ ակտուալ հարց՝ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հենց այդ նպատակով ՀԱՊԿ արտգործանախարարների խորհրդի նիստի շրջանակներում Սերգեյ Լավրովը անցկացնում է երկկողմ հանդիպումներ, հենց դրա համար է, որ մենք մեծ ջանքեր ենք ներդնում, որ այդ կարգավորումը հաջողությամբ պսակվի»,-ասաց նա: