05/07/2016 17:16
Բեռլուսկոնին վաճառել է «Միլանը»
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վաճառել է «Միլան» ֆուտբոլային ակումբը, որը պատկանում էր իրեն մոտ 30 տարի: Աշխարհի ամենաշատ տիտղոսներն ունեցող ակումբի նոր սեփականատերն է դարձել չինացի գործարարների խումբը, փոխանցում է Vesti.ru-ն:
«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտնել է, որ ակումբը վաճառել է չինացի գործարարներին: Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ նոր տերերից պահանջել լուրջ ներդրումներ իրականացնել 2 տարվա տրանսֆերային գործընթացների համար:
«Նրանց առաջ պայման եմ դրել, որ առաջիկա 2 տարիների համար պետք է կծախսեն 400 միլիոն եվրո՝ տրանսֆերային շուկայում»,- նշել է նա:
Բեռլուսկոնին դարձել էր «Միլանի» սեփականատեր 1986 թվականից: