05/07/2016 09:34
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել
Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: