06/07/2016 13:29
ԼՂ հարցով ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա միայն Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. Թևան Պողոսյան
Լեռնային Ղարաբաղի հարցով ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա միայն և միայն Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։
«Երբ Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչներին տեսնենք մի սեղանի շուրջ նստած, այդ ժամանակ կարող ենք խոսել իրական բանակցային գործընթացի մասին, որը միտված կլինի խնդրի խաղաղ կարգավորմանը»,-ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ ԼԵռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծվելու է «հողի վրա»։
«Դիվանագիտությունը նուրբ գործիք է և ինչպես տեսնում ենք, տարբեր ժամանակներում կարող է ինչ-որ թեմայի մասին բարձրաձայն խոսվի կամ չխոսվի և հարցը այդպես էլ մնա չլուծված: Ինչքան մենք պատրաստ լինենք, այնքան բանակցային հանդիպումներ կլինեն և գործընթացը առաջ կգնա։ Հարցը լուծվելու է միայն հողի վրա: Այնտեղ, որտեղ մեր հայ զինվորը ամուր կանգնած կլինի, այնտեղ կլինի հարցի լուծում», - հայտարարեց պատգամավորը։