08/07/2016 14:00
ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը
ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը և զերծ մնալ բռնությունից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ես ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում մենք կնշենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Մեր ուղերձն է՝ երկու կողմերին կոչ անել նվազեցնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և շարունակել փորձել գտնել խաղաղ և բանակցություննրի հիմքի վրա կայացած որոշում: Մենք աջակցում ենք այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցությունների հիմքով լուծում գտնելուն», - ասել է Յենս Ստոլտենբերգը լրագրողների հետ զրույցում մինչ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկը, փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: