08/07/2016 10:19
Եվրո-2016. Գրիզմանի շնորհիվ Ֆրանսիան դուրս է եկել եզրափակիչ
Եվրո-2016-ի կիսաեզրափակչի Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների միջև խաղի լավագույն ֆուտբոլիստ 1 ճանաչվել ֆրանսիացի Անտուան Գրիզմանը, հայտնում է «Чемпионат»-ը:
Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողի դուբլի շնորհիվ հաղթել են 2:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպեն Պորտուգալիայի հավաքականին:
Գրիզմանը Եվրո-2016-ում գոլերի քանակը հասցրել է 6-ի և գլխավորում է ռմբարկուական մրցավազքը: