08/07/2016 18:27
Բակո Սահակյանն ու Ռոբերտ Նազարյանը քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: