08/07/2016 13:48
Իլհամ Ալիևը ՄԽ համանախագահների հետ Վարշավայում քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում անցնող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան կարգավորումը, տեղեկացնում է «Ազերթաջը»:
«Ադրբեջանի նախագահը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ուրբաթ օրը քննարկվել է ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեր Անդրիեյի: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: