09/07/2016 00:25
Վաշինգտոնն աջակցում է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը տանող բանակցություններին. Քիրբի
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Պետքարտուղարը կարևորել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Նա նաև հայտնել է ԱՄՆ աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը տանող բանակցություններին», - ասել է Ջ.Քիրբին: