09/07/2016 11:24
Ջեյմս Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
ԱՄՆ-ը պատրաստ է օգնել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, գրել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
.@JohnKerry spoke with #Sargsyan and #Aliyev about #NKpeace. All reject war and are committed to negotiations. The US stands ready to help.
— James Warlick (@AmbJamesWarlick) July 8, 2016
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Բոլոր կողմերը դեմ են արտահայտվել պատերազմին և հանձնառու են բանակցելու: ԱՄՆ պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը:
Հայաստանի և Ադրբջանի նախագահները Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: