09/07/2016 15:25
Սարգսյանն ու Օլանդը քննարկել են ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
ՀՀ նախագահը մեծապես կարևորել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի, ակտիվ դերակատարությունը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում և շնորհակալություն հայտնել նախագահ Օլանդին նաև անձնական ջանքերի հետևողական ներդրման համար։
Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը:
Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ: