10/07/2016 13:50
Վիեննայում հուլիսի 11-ին կքննարկվի ղարաբաղյան կարգավորման հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 11-ին Վիեննայում ՄԽ անդամ երկրների մասնակցությամբ հանդիպում կանցկացնեն ղարաբաղյան կարգավորման հարցով:
«Վաղը Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Խմբի անդամներին տեղեկատվություն կտրամադրեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքների և հիմնախնդիրը կարգավորելուն ուղղված հետագա քայլերի մասին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: