11/07/2016 20:43
Կիրկորովն ու Թիմաթին Բաքվում կայացած «Ժառա» փառատոնում հաշտվել են
Ռուսական երգիչ Գրիգորի Լեփսը հաշտեցրել է երկար տարիներ պատերազմող Ֆիլիպ Կիրկորովին և Թիմաթիին, հայտնում է «Комсомольская правда»-ն:
Նրանք միմյանց հետ սկսել են հակամարտել 4 տարի առաջ: Ռուսական ռեփերը խիստ վիրավորել էր էստրադային երգչին, որը երաժշտական մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ մրցանակ էր ստացել: Թիմաթիի կարծիքով՝ Կիրկորովն այն ժամանակ արժանի չէր այդ մրցանակին:
Նման հայտարարություններից հետո Կիրկորովը կտրականապես հրաժարվել էր շփվել Թիմաթիի հետ, սակայն, ի վերջո, Գրիգորի Լեփսին հաջողվել է հաշտեցնել նրանց: Բաքվում կայացած «Ժառա» փառատոնի ժամանակ՝ մոտենալով կուլիսների հետևում Կիրկորովին և Թիմաթիին, երաժիշտն ասել է.
«Ցանկանում եմ ներկայացնել Ձեզ իմ ընկերոջը՝ Թիմաթիին»: Այդպիսով նրանց հակամարտությունն ավարտվել է: