11/07/2016 15:20
Պայետ. Չէի ցանկանում վնասվածք հասցնել Ռոնալդուին
Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն մեկնաբանել է Եվրո-2016-ի եզրափակիչ խաղի այն դրվագը, որում վնասվածք էր հասցրել Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Overallnews.ru-ն:
«Դա սովորական մենապայքար էր, առանձնահատուկ ոչինչ չկար: Ինձ հաջողվեց խլել գնդակը, և եթե Ռոնալդուն տուժեց, ապա ես չէի ցանկանում դա: Խաղադաշտում կեղտոտ հնարքներ կատարելն իմ ոճը չէ: Կարող եք չկասկածել դրանում»,- ասել է Պայեն: