11/07/2016 09:45
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 100 կրակոց
Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պաhպանման ռեժիմը խախտել է 14 անգամ՝ ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: