11/07/2016 10:23
«Եվրո-2016-ի» եզրափակչի ընթացքում Փարիզում ձերբակալվել է մոտ 40 մարդ
Ֆրանսիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականների միջև «Եվրո-2016-ի» եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների պատճառով ոստիկանները ձերբակալել են 40 մարդ, հայտնում է «Спорт Экспресс»-ը: Հանդիպումը լրացուցիչ ժամանակում ավարտվել է պորտուգալացիներիր հաղթանակով՝ 1 : 0 հաշվով:
Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Ֆան-գոտում անկարգությունները սկսվել էին դեռ հանդիպումից առաջ, քանի որ տարածքը մարդաշատ էր. այնտեղ գտնվում էր 90 հազար մարդ:
Ոստիկանությունից հաղորդել են, որ երկրպագուներն այրել են մի քանի մեքենա: Իրավապահները ստիպված են եղել կիրառել ջրաշիթեր և արցունքաբեր գազ: