12/07/2016 10:01
Իշխող ՀՀԿ-ում դեռ չեն կողմնորոշվում իրենց թեկնածուների հարցում. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ երկու ամսից Հայաստանի շուրջ 700 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ի թիվս մի շարք քաղաքների՝ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաև Հայաստանի 2-րդ և 3-րդ քաղաքաներում՝ Գյումրիում և Վանաձորում: Ընդամենը մեկ ամսից կսկսվի թեկնածուների առաջադրումը, սակայն մինչ օրս իշխող ՀՀԿ-ում դեռ չեն կողմնորոշվում իրենց թեկնածուների հարցում: Հստակություն կա միայն Վանաձորում:
Ինչպես հայտնի է՝ Գյումրիում և Վանաձորում այլևս ոչ թե քաղաքապետ են ընտրելու, այլ կուսակցական առաջադրմամբ ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Վանաձորում ավագանու ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է նոտար Մամիկոն Ասլանյանը: Իսկ Գյումրիում դեռ անհայտ է, թե ով է լինելու ՀՀԿ թեկնածուն: Նույն անորոշ վիճակն է նաև Արթիկում, Սևանում, Կապանում և մնացած քաղաքներում, որոնցում սեպտեմվերի 18-ին կամ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բոլոր պոտենցիալ թեկնածուներին ՀՀկ-ից ասվել է սպասեք, կասենք»: