12/07/2016 13:54
Արա Պապյան. Եթե Ռուսաստանը ցանկանում է զենք վաճառել Ադրբեջանին, ապա պատերազմը մոտենում է
Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը էական ոչ մի փոփոխություն չի բերի, կարծում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Հանդիպմանը կհնչի այն, ինչ հնչել է: Կոչ կանեն խաղաղությամբ հարցը լուծելու, փորձ կարվի ճնշել Հայաստանին ու պարտադրել տարածքների զիջում», - լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արա Պապյանը:
Նա չի բացառում պատերազմի վերսկսումը, քանի որ Ադրբեջանի զինանոցը հարստանում է՝ շնորհիվ Ռուսաստանի:
«Եթե Ռուսաստանը ցանկանում է զենք վաճառել Ադրբեջանին, ապա պատերազմը մոտենում է: Ադրբեջանը, երբ ուզում է պատերազմ սկսել՝ սկսում է, երբ ուզում է վերջացնել՝ վերջացնում է: Ակնկալվում է, որ նույն բանը տեղի կունենա նաև ապագայում», - նշեց Արա Պապյանը: