13/07/2016 11:57
Ավստրալուհին տնային կենդանիների բրդից հագուստ է կարում (Տեսանյութ)
Ավստրալուհի Մարիոն Ուիթլենդը որոշել է տնային կենդանիների բրդից հագուստ արտադրել: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, նա հագուստներ է կարում արդեն 25 տարի, սակայն նոր միջոցը նա հայտնաբերել է վերջերս:
Նա խոստովանել է, որ թելեր ստանալու համար օգտագործվող բուրդը շատ նման է ոչխարի բրդին:
Մարիոնը հույս ունի, որ տնային կենդանիների բրդից կարված հագուստները շուտով կգրավեն ամբողջ աշխարհը: