12/07/2016 19:56
Բակո Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: