12/07/2016 17:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ «Ալ-Մայադին» հեռուստաալիքին (Տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ շարունակ ապրել են հայեր ու երբեք Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի եղել:
«Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց ու խորհրդայնացման գաղափարները տարածվեցին դեպի մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր, թեև փոքր ժամանակով, նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն: Իմիջայլոց, այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը մի քանի տարի առաջ գրեթե ամբողջովին ոչնչացվել է», - ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: