12/07/2016 14:51
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագիր չունեն հրատապ այցեցել տարածաշրջան. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագիր չունեն հրատապ այցեցել տարածաշրջան, բայց պարբերաբար կապ են պահպանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ, APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Համանախագահ երկրները շարունակելու են ջանքեր գործադրել բանակցություններում էական առաջընթաց գրանցելու և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու, ինչպես նաև հետաքննող մեխանիզմների մասին առաջարկներ պատրաստելու ուղղությամբ», - ասել է Ուորլիքը:
Նա հայտնել է, որ հուլիսի 11-ին Վիեննայում անցկացված հանդիպման ընթացքում համանախագահները Մինսկի խմբին տեղեկացրել են անցկացված բանակցությունների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումների, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախագահների հանդիպումների մասին:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցի վերջնական ամսաթիվը դեռևս հստակեցված չէ: