12/07/2016 14:14
Մինսկի խումբը Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերսկսման վտանգ է տեսնում. Արտակ Զաքարյան
Ռուսաստանի արտգործնախարարի Բաքվում արված հայտարարությունը խոսում է այն մասին, որ ապրիլյան իրադարձություններից հետո միջազգային հանրությունը և Մինսկի խումբը ավելի է կարևորում խնդրի խաղաղ կարգավորումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Ապիլյան իրադարձություններից հետո միջազգային հանրությունը և Մինսկի խումբը ավելի են կարևավորում խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, որը պետք է սկսվի Լեռնային Ղարաբաղի ինքնոշման իրավունքի իրացման ճանապարհով», - ասաց Ա.Զաքարյանը:
Նրա խոսքով՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում փոխվել է այն, որ «միջազգային հանրությունը և Մինսկի խումբը Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերսկսման վտանգ է տեսնում»:
«Խնդրի կարգավորմամբ շահագրգռված կողմերը այսօր ավելի քան երևէ բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են, որ խնդիրը՝ Միսկի խմբի ձևաչափի շրջանակներում ունենա խաղաղ լուծում», - ասաց պատգամավորը:
Վերջինս հարկ համարեց նշել, որ քայլ առ քայլ պետք է մոտենալ խնդրի տրամաբանական լուծմանը:
«Լուծում կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանը ընդունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման անվիճելի փաստը», - ասաց Արտակ Զաքարյանը:
Ռուսաստանի արտոգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հայտարսրել է, որ «այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան մինչ այս պահը»: