12/07/2016 11:25
Լավրով. Մոսկվան և Բաքուն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հստակ քայլեր
Երկկողմ հանդիպումների ժամանակ Մոսկվան և Բաքուն քննարկում են այն քայլերը, որոնք կարող են ու պետք է բերեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի արձանագրմանը, ասել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ria.ru-ն:
«Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցանք մանրակրկիտ, վստահության վրա հիմնված ու անկեղծ երկխոսություն: Քննարկել ենք երկկողմ հարաբերություններն ու այն քայլերը, որոնք կարող են և պետք է բերեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացմանը», - ասել է Սերգեյ Լավրովը:
Իր հերթին Էլմար Մամեդյարովը նշել է՝ «հույս կա, որ բանակցային գործընթացի ակտիվացումը կօգնի քանդել այս երկարատև հակամարտության կծիկը»: