12/07/2016 11:52
Լավրով. Այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք ԼՂ հակամարտության կարգավորմանը
Ռուսաստանի արտոգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հայտարսրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կա էական առաջընթաց, փոխանցում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան մինչ այս պահը», - ասել է Ս.Լավրովը Բաքվում:
Նրա խոսքերով՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյուքներով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են զգուշություն ցուցաբերել գրանցված արդյունքների նկատմամբ, որպեսզի չվնասվի առկա իրավիճակը: