12/07/2016 11:42
ԼՂ կարգավորման բանակցությունները տարվում են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների մակարդակով. Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ակտիվացնել բանակցային գործընթացը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Առաջընթացի հասնելու համար պետք է ակտիվացնել բանակցությունները: Մեզ համար կարևոր է, որ բանակցությունները լինեն առարկայական: Այժմ դրանք առարկայական են և սուբստանտիվ», - ասել է Էլմար Մամեդյարովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հույս է հայտնել, որ հետևողական քննարկումների արդյունքում «զգուշավոր լավատեսությամբ կարելի է նայել ապագային»:
Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է՝ կարևոր չէ, թե որտեղ տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը:
«Կարևոր չէ, որտեղ կանցկացվի հանդիպումը՝ Ֆրանսիայում, թե՝ մեկ այլ երկրում: (Սերգեյ Լավրովի) Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքում կկայացվի հանդիպման մասին որոշումը», - նշել է նա:
Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ այս պահին բանակցությունները տարվում են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների մակարդակով:
«Բանակցությունները պետք է լինեն առարկայական ու միտված լինեն արդյունք արձանագրելուն», - ավելացրել է նա: