12/07/2016 12:17
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցի վերջնական ամսաթիվը դեռևս հստակեցված չէ, ria.ru-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«Բնականաբար, մենք մեկնելու ենք, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չկա: Կողմերն այն քննարկում են՝ հաշվի առնելով աշխատանքային օրակարգը», - ասել է Իգոր Պոպովը:
Նա նշել է, որ Մինսկի խմբի միջնորդները քննարկում են՝ «ինչպես կառուցել միջնորդական հետագա աշխատանքը»: