12/07/2016 12:33
Ֆրանսիան քննարկում է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման հնարավորությունը. դեսպան
Ֆրանսիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել ու ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար լուծումներ փնտրելու համար, ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով Ֆրանսիայում նախապատրաստվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կազմում, մեր ամերիկացի և ռուս գործընկերների հետ Ֆրանսիան մշտապես աշխատում է։ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ մշտապես հետևում է կողմերի քննարկումներին: Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել ու ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին», - ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան քննարկում է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման հնարավորությունը՝ որպես հակամարտության կարգավորման հերթական փուլ։
Խոսելով սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձևավորման մասին՝ դեսպանը հայտարարեց, որ այդ հարցում համանախագահները և համանախագահող երկրները տարաձայնություններ չունեն:
«Միջադեպերի հետաքննության մեխանզիմներ տեղակայելը կարևոր է բանակցությունների հեռանկարի տեսակետից», - ասաց դեսպանը։