13/07/2016 09:48
ՀՀԿ-ն առայժմ որոշել է Ստեփանավանում չպաշտպանել գործող քաղաքապետին
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշել է Ստեփանավանում այլևս չպաշտպանել գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին, որի անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ:
Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում նրա եղբոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի վերաբերյալ նույնպես տարբեր աղմկոտ պատմություններ են հրապարակել: Թերթի ՀՀԿ աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության վերնախավը որոշել է ազատվել Ղարաքեշիշյան եղբայրներից:
«Իհարկե, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն չի սատարելու գործող քաղաքապետին: Հիշեցնենք, Գյումրիում էլ ՀՀԿ-ի անդամ առաջադրելու նախնական որոշում էր կայացվել, բայց Սամվել Բալասանյանը կարողացավ իր հարցերը լուծել: Ստեփանավանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբոր ամիսներին, օրը դեռ որոշված չէ»,- գրում է թերթը: