13/07/2016 09:57
Հուլիսի 10-ին վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է
Հուլիսի 10-ին հակառակորդի կողմից վիրավորում ստացած ՀՀ ԶՈՒ զինծառայող Տիգրան Մկրտչյանը շարունակում է կայուն ծանր վիճակում գտնվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այլ տեղեկություններ չհաղորդելով:
Հիշեցնենք, որ զինծառայողին վիրահատել էին Բերդի հոսպիտալում, ապա տեղափոխել Երևան՝ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
Հոսպիտալից հրաժարվել են տեղեկություն հաղորդել՝ հայտնելով, որ Տիգրան Մկրտչյանի առողջական վիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են Պաշտպանության նախարարությանը: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը երեկ հանդարտ է եղել, ի տարբերություն անցյալ շաբաթվա վերջի»: