13/07/2016 13:38
Մարկո Տասսոտին հեռացել է «Միլանից»
«Միլանի» մարզչական շտաբի անդամ Մարկո Տասսոտին հեռացել է իտալական ակումբից, որում անցկացրել է 37 տարի: 56-ամյա իտալացու պայմանագիրը նախատեսված էր մինչև 2017-ի ամառը, սակայն կողմերը խզել են այն: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն նա դառնալու է Ուկրաինայի հավաքականում Անդրեյ Շևչենկոյի օգնականը:
Տասսոտին «Միլանի» կազմում խաղացել է 1980-1997-ը՝ մասնակցելով 583 հանդիպման: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է «Միլանի» երիտասարդական թիմում (1997-2001-ը), իսկ 2001-ից միլանցիների գլխավոր մարզիչի օգնականն էր: