13/07/2016 11:36
Մոուրինյոն ցանկանում է հրաժեշտ տալ մի քանի ֆուտբոլիստի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հրաժեշտ տալ թիմի միանգամից մի քանի ֆուտբոլիստի, հայտնում է «Спорт-Экспресс».:
Պորտուգալացի մասնագետը հույսեր չի կապում իսպանացի Խուան Մատայի, գերմանացի Բաստիան Շվայնշտայգերի, արգենտինացի Մարկոս Ռոխոյի և հոլանդացի Դեյլի Բլինդի հետ:
Մոուրինյոյի պատճառով 28-ամյա Մատան 2014 թվականին թիմը փոխել էր ՝ «Չելսիից» տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»: