13/07/2016 14:23
Իլհամ Ալիևը ցանկանում է խաղաղ գործընթացը տապալել Հայաստանի միջոցով. Արմեն Աշոտյան
Ադրբեջանի ղեկավարությունը չի կարողանում խիզախություն ցուցաբերել և Օբամային կամ Օլանդին ասել, որ չի ուզում Լեռնային Ղարաբաղի հակամարտություն խաղաղ լուծում տեսնել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ադրբեջանը մի կողմից չի ուզում, որ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծվի, իսկ մյուս կողմից չի կարողանում խիզախություն ցուցաբերել և դա ասել Օբամային կամ Օլանդին», - ասաց նա:
Նրա խոսք՝ Իլհամ Ալիևը ցանկանում է խաղաղ գործընթացը տապալել Հայաստանի միջոցով:
«Այդ օրը չի գա։ Հայաստանը չի տապալի խաղաղ գործընթացը», - հայտարեց ՀՀԿ փոխնախագահը: