13/07/2016 10:50
Սեյրան Օհանյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին։
Լիտվայի Արտաքին գործերի նախարարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Հանդիպման ընթացքում նախարար Լինկյավիչյուսը նաև մեծապես կարևորել է ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքը։