Պրոպագանդայի արդյունքում չի, որ հույն, լիտվացի և պարսիկ դերասանները համաձայնել են խաղալ այս ֆիլմում. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»՝ «Ոսկե ծիրան»-ի մասնակից

13/07/2016 20:00

Պրոպագանդայի արդյունքում չի, որ հույն, լիտվացի և պարսիկ դերասանները համաձայնել են խաղալ այս ֆիլմում. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»՝ «Ոսկե ծիրան»-ի մասնակից


«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 12-ին տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան, որն ընդգրկված է մրցութային «Ազգային անվանակարգում: Այսօր էլ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, սցենարի համահեղինակ Ծովինար Խաչատրյանը, համապրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը հանդիպեցին լրագրողների հետ: Նշենք, որ փառատոնի ընթացքում ստեղծագործական գրեթե ողջ կազմը Հայաստանում է գտնվում:

«Վերջին բնակիչը» նկարահանվել է ծնունդով արցախցի Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա, որի հիմքում իրական դեպքեր են: 5 երկրների (Հայաստան, Լիտվա, Լիբանան, Շվեդիա, ԱՄՆ) համատեղ արտադրությամբ ֆիլմում խաղում են դերասաններ ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից, Հունաստանից ու Լիտվայից: Գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը: Նկարահանվել են նաև Հոմայուն Էրշադին և Սանդրա Դաուկշայտեն: Սաունդթրեյքի հեղինակն է Սերժ Թանկյանը:

Ռեժիսորը վստահորեն ընդգծեց՝ ֆիլմն Արցախի մասին է: «Ընտրել եմ ճանապարհ՝ պատմել մարդու մասին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական պատկանելությունից: Շատ կարևոր է աշխարհին մատուցել նման ենթատեքստով ֆիլմ, այս անվամբ: Ինքս իմ ողջ մանկությունը նկուղում եմ անցկացրել, կան ձմեռներ, որ ոչ թե ձմռան, այլ նկուղի տեսքով եմ հիշում: Հենց սա է ինձ ուժ տալիս»:

Սցենարի համահեղինակ Ծ. Խաչատրյանը խոստովանեց. իր պատմվածքի հիմքում իրական պատմություն է. «Ամուսնուս ծննդավայրը բռնագաղթվել էր, և գյուղում մնացել էր միայն մեկ մարդ՝ իր հոգեկան հիվանդ աղջկա հետ: Այդ դեպքն ամբողջովին ցնցել էր ինձ, ու ծնվեց «Գյուրջևանի վերջին բնակիչը» գիրքը: Երբ Ջիվանին ներկայացրեցի այս պատմությունը, ասաց, որ կարելի է դրանից լավ ֆիլմ պատրաստել: Բայց պետք էր ներկայացնել, որ ծննդավայր կորցնելը ոչ միայն հայի, այլ՝ համամարդկային ցավ է: Ազգային խնդրից բարձրացանք համամարդկային մակարդակի: Ռեժիսորը որոշեց՝ խոսքը քիչ կլինի, բայց այդ լռությունը կլցվի դերասանների դիմախաղով: Ինձ թվում է՝ դա իր մոտ ստացվել է»:

Կեստուտիս Դրազդաուսկասը ռեժիսորի հետ հանդիպել է նախորդ՝ «Թևանիկ» ֆիլմի նկարահանումների ընթացքում և ուրախ է կրկին համագործակցելու համար: «Ի սկզբանե տպավորված էի այս պատմությամբ: Կարևորը՝ ոչ թե մտացածին պատմություն է, այլ մի բան, ինչի միջով Ջիվանն անցել է: Չենք կարող ասել, թե այս ֆիլմը նախատեսված է լայն հանդիսատեսի համար, այս տեսակի ֆիլմերը կյանքի այլ ուղի ունեն: Հուսով եմ, ֆիլմն իր տեղը կգտնի, աշխարհում կինոթատրոնների կազմակերպիչները կտեսնեն այն և դրա քաշը: Մեր նպատակն է, որ հնարավորինս շատ փառատոնների մասնակցի: Ես հայ չեմ, բայց այս պատմությունն ինձ խորապես հուզեց ու շատերին կհուզի, վստահ եմ», - նշեց պրոդյուսերը:

Լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը ֆիլմը դիտելուց հետո վրդովված էր. ֆիլմի մի մասը ադրբեջաներեն էր, մյուս մասը՝ արցախի բարբառով: Հարցին, թե ինչո՞ւ էր այդքան շատ ադրբեջաներեն հնչում, տպավորություն էր, թե ադրբեջանական փառատոնի է մասնակցելու, տիտրերն էլ շատ արագ էին անցնում՝ հնարավորություն չտալով կարդալ՝ ռեժիսորը պատասխանեց. «Եթե չեք հասցրել կարդալ՝ ապա ցավում եմ տեխնիկական խնդրի համար, բայց այդ խնդիրները չկապենք բովանդակության հետ: Իսկ ձեր նշած Բաքվի փառատոնի պահը շատ տարօրինակ է ինձ համար: Եթե ֆիլմն այդ ժամանակաշրջանի մասին է, ապա անսպասելի չէ, որ կարող է 50 տոկոսն ադրբեջաներեն լինել: Եթե վաղը ֆիլմ նկարահանվի հայ գերու մասին և ֆիլմի 90 տոկոսն ադրբեջաներեն հնչի՝ ի՞նչ կասեք: Ի վերջո, դա հայ գերու մասին է… Ուշադրություն դարձրեք, ֆիլմում ադրբեջանցիներն են միմյանց հետ շփվում, չեն կարող ռուսերեն կամ անգլերեն լեզվով շփվել: Ես սիրում եմ, երբ ամեն ինչ իրական է լինում, ֆիլմում հնչում է բնօրինակ լեզուն, ու չեմ կիսում այս հարցի շուրջ ձեր մտահոգությունը»:

Իսկապես, արցախյան բարբառով «Թևանիկի» «լեզուն» էլ շատերի համար անհասկանալի էր, բայց ֆիլմը լիովին ընկալվեց՝ արժանանալով ոչ միայն հայ հանդիսատեսի գնահատականին, այլև միջազգային բազում մրցանակների: Ադրբեջանական մամուլն էլ մինչ այսօր վրդովված է՝ նշելով, որ պարտվել են հայերին նույնիսկ կինեմատոգրաֆիայի ասպարեզում:

Ինչքանո՞վ էր այլազգի դերասաններին հասու ֆիլմում տիրող հոգեվիճակը, որքանո՞վ էին նրանք ծանոթ իրական դեպքերին: «Մենք երկար ենք աշխատել այդ ուղղությամբ: Օրինակ, հերոսուհին՝ Սանդրան, մինչ նկարահանումները երեք անգամ Արցախում է եղել, շփվել մարդկանց հետ, լսել պատմություններ: Պրոպագանդայի արդյունքում չի, որ հույն, լիտվացի և պարսիկ դերասանները համաձայնել են խաղալ այս ֆիլմում», - վստահեցրեց ռեժիսորը:

Ջիվան Ավետիսյանի ֆիլմերն աչքի են ընկնում խորհրդավոր վերջաբանով: Կարծես, թե ամեն ինչ թողնված է հանդիսատեսի երևակայության վրա: Նկատառմանը, թե հնարավո՞ր է հաջորդ ֆիլմը ապրիլյան պատերազմի մասին լինի՝ ռեժիսորը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ աշխարհում, առավել ևս Հայաստանում՝ շատ բարդ է ֆիլմ նկարահանելը: Ինչ խոսք, կցանկանայի ապրիլյան դեպքերի մասին ֆիլմ նկարել, բայց նույնիսկ, եթե հիմա սկսեմ, առնվազն 2 տարի անց կավարտեմ: Իմ ամեն մի նոր ֆիլմի ավարտին Արցախում նոր զարգացումներ են լինում, այդ պատճառով էլ ֆիլմի ավարտները «բաց» եմ թողնում»:

Ռեժիսորը խոստովանեց՝ եթե գեթ մեկ հոգի այս ֆիլմերի օգնությամբ աշխարհում կարողանա փոխվել ու սաֆարովյան ձեռագրից ազատվել՝ ապա դա հաղթանակ է հենց իր համար: «Ես քայլում եմ ամենահպարտ մարդու կեցվածքով, քանի որ իմ մեջքի ետևում կրում եմ 13 հազար ք/կմ տարածքով Արցախի Հանրապետությունը: Դա է ինձ ուժ տալիս, որ կարողանամ աշխարհին քարոզեմ սեր և հանդուրժողականություն», - լրագրողների հետ հանդիպմանը հավատացրեց Ջ. Ավետիսյանը:

Ջիվան Ավետիսյանն այժմ աշխատում է նոր ֆիլմի վրա, սակայն փակագծերը բացել դեռևս չցանկացավ:

 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ 28/11/2024 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) 28/11/2024 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել 28/11/2024 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա 28/11/2024 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք 28/11/2024 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է 28/11/2024 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 28/11/2024 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին 28/11/2024 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին 28/11/2024 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին 28/11/2024 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել 28/11/2024 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ 28/11/2024 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է 28/11/2024 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի 28/11/2024 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները 28/11/2024 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) 28/11/2024 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ 28/11/2024 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 28/11/2024 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է 28/11/2024 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի 28/11/2024 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան 28/11/2024 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 28/11/2024 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում 28/11/2024 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են 28/11/2024 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի 28/11/2024 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու 28/11/2024 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը 28/11/2024 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում 28/11/2024 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո 28/11/2024 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը 28/11/2024 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին 28/11/2024 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում 28/11/2024 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը 28/11/2024 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի

Տվյալ բաժնի վերջին նյութերը